Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 358 նոր դեպք

Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 358 նոր դեպք

Իրանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 6 նոր դեպք, մահերի թիվը երկրում հասել է 144 հազար 864-ի, հայտնում է IRNA-ն:

Երկրում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 358 նոր դեպք, որից 154-ը հոսպիտալացվել է:

Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ գրանցված ընդհանուր 7 մլն 569 հազար 261 դեպքից 7 մլն 339 հազար 518-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից:

312 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում