Հուսով ենք՝ մինչև նոյեմբեր Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի. Մեծ Բրիտանիայի վարչապետ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը՝ Բաքվի XI գլոբալ ֆորումի մասնակիցներին ուղղված նամակում, հույս է հայտնել, որ մինչև այս տարվա նոյեմբեր ամիսը Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Մեծ Բրիտանիայի վարչապետի կարծիքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը վերջ դնելու պատմական հնարավորություն է ստեղծվել։
«Ներկայումս Հայաստանի հետ երկարամյա հակամարտությանը վերջ դնելու պատմական հնարավորություն կա։ Կարևոր իրադարձություն կլիներ՝ հասնել դրան մինչև COP 29-ը (ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանս)»,- նշվում է Սունակի նամակում։
2024 թվականի նոյեմբերին Բաքվում տեղի կունենա Միավորված ազգերի կազմակերպության կլիմայի փոփոխության մասին կոնֆերանսը։
Կարծիքներ