Դեղատներում ունենք կյանք փրկող դեղատեսակների սղություն, հղինեը խոցելի են. Արայիկ Հարությունյան
«Դեղատներում ունենք կյանք փրկող դեղատեսակների սղություն, շուտով ընդհանրապես չենք ունենալու, տարբեր քրոնիկ հիվանդությունների բարդացման ու մահվան դեպքերի աճը շարունակվում է»:
Այս մասին հայտարարել է ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը` ԼՂ հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում` խոսելով շրջափակման պայմաններում տարբեր ոլորտների կրած վնասների մասին և մասնավորապես անդրադառնալով առողջապահության համակարգին:
Ըստ ԼՂ նախագահի՝ դեղորայքի լուրջ պակաս կա:
«Դեղատներում ունենք կյանք փրկող դեղատեսակների սղություն, տարբեր քրոնիկ հիվանդությունների բարդացման ու մահվան դեպքերի աճը շարունակվում է, արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահվան դեպքերն առաջին կիսամյակում աճել են մոտ 2 անգամ, խոցելի են հատկապես հղիները, երեխաներն ու քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, որոնց առողջական վիճակը վատթարանում է սթրեսի, թերսնման և այլ պատճառներով»,- ասել է նա:
Կարծիքներ