Իրանը նավթի արդյունահանման ռեկորդային ցուցանիշ է գրանցել՝ չնայած շարունակվող տնտեսական պատժամիջոցներին
ՕՊԵԿ-ի տվյալները ցույց են տալիս, որ իրանական նավթի արդյունահանումը 2022 թվականի առաջին ամսում, չնայած շարունակվող տնտեսական պատժամիջոցներին, ավելացել է 21 հազար բարելով՝ հասնելով օրական ավելի քան 2,5 միլիոն բարելով, ինչն ամենաբարձրն է վերջին երեք տարվա ընթացքում: Հաղորդում է IRNA գործակալությունը։
Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) հրապարակել է իր անդամների նավթի արդյունահանման 2022 թվականի առաջին ամսվա հաշվետվությունը։
Զեկույցի համաձայն՝ հունվարին ՕՊԵԿ-ի նավթի արդյունահանումն ավելացել է օրական 64 հազար բարելով։ Նավթի արդյունահանման ծավալների ավելացումը պայմանավորված է այս կազմակերպության անդամների՝ ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող երկրների հետ միասին իրենց արդյունահանումը օրական 400 հազար բարելի հասցնելու որոշմամբ։
Արդյունահանման 64 հազար բարելով ավելացման արդյուքնում ՕՊԵԿ-ի անդամների արդյունահանումը եղել է օրական 28 մլն բարելի շեմին։
Այլ աղբյուրներից ստացված զեկույցի համաձայն՝ կազմակերպության 13 անդամները հունվարին արտադրել են 27,981,000 բարել հում նավթ, ինչը 64,000 բարելով ավելի է դեկտեմբերի 27,918,000 բարելի դիմաց:
Իրանը հունվարին արդյունահանել է 2,503,000 բարել հում նավթ, ինչը 21,000 բարելով ավելին է դեկտեմբերի համեմատ: Արտադրության այս ծավալն աննախադեպ էր վերջին երեք տարիների ընթացքում՝ Իրանի տնտեսության դեմ պատժամիջոցների վերադարձի ամբողջական իրականացումից և միջուկային գործարքից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց հետո։
Բացի արդյունահանման այս աճից, իրանական ծանր հում նավթի գինը, որը ՕՊԵԿ-ի գնային զամբյուղի առաջատարներից է, նույնպես ուղեկցվել է գների աճով՝ 2022 թվականի առաջին ամսում մոտ 11 դոլարով աճել է մեկ բարելի դիմաց։
Կարծիքներ