Վաղը Ազգային ժողովի արտահերթ նիստ տեղի կունենա
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալՀՀ կառավարության նախաձեռնության մասին.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2020 թվականի հոկտեմբերի 21-ին ժամը 11:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով`
1) «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
(Կ-764-19.10.2020-ՏՀ-011/0)
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
2) «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի նախաձեռնողի ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին:
3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնել՝
1) «2020 թվականի հոկտեմբերի 21-ին գումարված` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը:
Կարծիքներ