Ադրբեջանը ստիպված է լինելու հետ քաշել իր զինուժը ՀՀ ինքնիշխան այն տարածքներից. Տարոն Չախոյան

Ադրբեջանը ստիպված է լինելու հետ քաշել իր զինուժը ՀՀ ինքնիշխան այն տարածքներից. Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Համաձայն Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած վարչապետ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Շառլ Միշելի ևԱլիևի քառակողմ հանդիպման արդյունքների հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։


Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Սա նշանակում է,  որ Ադրբեջանը ստիպված է լինելու հետ քաշել իր զինուժը ՀՀ ինքնիշխան այն տարածքներից, որտեղ ապօրինի կերպով ներխուժել էր»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում