Հարսանիքի ժամանակ կրակոցներ են հնչել
Նոյեմբերի 16-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում կրակոցներ են հնչել։
Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Կայքի տեղեկություններով՝ Արարատի մարզի գումարտակի պարեկներն ու Արտաշատի համայնքային ոստիկանները ոստիկանության Արտաշատի բաժին են ներկայացրել Արարատի մարզի բնակիչներ 33-ամյա Արմեն Ղ․-ին և 29-ամյա Մառլեն Ա․-ին։ Տեղում պարզվել է, որ Արմեն Ղ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով գտնվելով հարսանեկան արարողության ավտոշարասյան մեջ Քաղցրաշեն գյուղի Խ․ Աբովյան և Ս․ Շահումյան փողոցների խաչմերուկում իր մոտ եղած ատրճանակից 2 կրակոց է արձակել օդ։
Կարծիքներ