Ռեֆորմներ կան. Մանե Թանդիլյանին հակադարձում են իմքայլականները
Մեծ նրբություն կա, պետք է ֆիքսել:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, պատասխանելով Մանե Թանդիլյանի այն գնահատականին, ըստ որի 2019թ. բյուջեի բազմաթիվ ծրագրեր թերակատարվել են, անհրաժեշտ համարեց ընդգծել մեկ կարևոր հանգամանք:
«Մեծ նրբություն կա, որը պետք է ֆիքսել: 2019թ. բյուջեն կազմվել և ընտրվել է 2018թ. խորհրադրանի կազմի կողմից: Եվ հետագայում այդ բյուջեի հաշվետվողականությունը ապահովելու համար ի սկզբանե պետք էր այնպիսի չափորոշիչներ լինեին, որոնց միջոցով հասկանայինք, այդ ծրագրերը իրականություն դարձե՞լ են, թե՞ չէ: 2020թ. բյուջեի քննարկման ժամանակ ես և իմ գործընկերները մանրամասն քննարկել ենք այդ չափորոշիները, և հուսով ենք, որ 2021թ. բյուջեի քննարկման ժամանակ մենք մի քայլ էլ առաջ կգնանք: Եվ հստակ կիմանանք՝ ինչքանով ենք հասել նպատակադրված արդյունքին:
Անդրադառնալով նաև Մանե Թանդիլյանի ռեֆորմներ չլինելու պնդմանը՝ Թունյանը հիշատակեց կատարաված երկու ռեֆորմների մասին:
«Բավական է մեջբերեմ անցած տարի հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը և եկամտահարկի համահարթ դրույքաչափի անցումը»:
Ռեֆորմների բացակայության Մանե Թանդիլյանի գնահատականին անդրադարձավ նաև Արտակ Մանուկյանը:
«Մեզ հաջողվել է իրականացնել կապիտալ շինարարություն 460կմ ճանապարհի կառուցում: Իհարկե, սա աննախադեպ է: Սա նաև ռեֆորմ է որակի առումով: Սա հարց է, որը հստակ պատասխան ունի»:
Մանուկյանի պնդմամբ՝ ռեֆորմ է նաև բիզնես խաղի կանոնների միասնականացումը, արտոնյալ խավերի բացակայությունը:
Կարծիքներ