Թուրքիայում ուղևորատար ավտոբուս է վթարվել. կա 14 զոհ

Թուրքիայում ուղևորատար ավտոբուս է վթարվել. կա 14 զոհ

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում վթարի է ենթարկվել ուղևորատար ավտոբուս: Վթարի հետևանքով առնվազն 14 մարդ զոհվել է, 18-ը` վիրավորվել: 

Վաղ առավոտյան Էդեմիտ ուղևորվող ավտոբուսն անհայտ պատճառով դուրս է եկել ճանապարհից ու շրջվել: Դեպքի հետևանքով 11 մարդ տեղում մահացել է, ևս երեքը՝ հիվանդանոցում: Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները, կատարվում է հետաքննություն: Այլ մանրամասներ չեն հաղորդվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում