Հռոդոսի քաղաքապետարանը և Աթենքի Օմոնիա հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով
![Հռոդոսի քաղաքապետարանը և Աթենքի Օմոնիա հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով](https://freenews.am/uploads/images/image_750x_61eecb9cbb5e4.jpg)
Հունաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ եւ Հռոդոսի ու Աթենքի քաղաքապետերի աջակցությամբ Հռոդոս կղզու մայրաքաղաքի քաղաքապետարանի շենքը եւ Հունաստանի մայրաքաղաքի Օմոնիա հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով` ի նշանավորում Հայաստան-Հունաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի։ Լուսավորումը տեղի է ունեցել հունվարի 20-ին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։
Կարծիքներ