Սևանա լճի ափամերձ տարածքի բոլոր ապօրինի կառույցները կապամոնտաժվեն․ Սասուն Միրոյան
Ջրային կոմիտեի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության խորհրդական Սասուն Միրոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որտեղ մասնավորապես ասվում է․
«Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող՝ ծովի մակերևույթից մինչև 1903մ նիշերի բոլոր շենք-շինությունները կապամոնտաժվեն
Կապամոնտաժվեն ԲՈԼՈՐ ապօրինի կառույցները, անկախ նրանից թե դրանք ում են պատկանում»,- ասված է գրառման մեջ:
Կարծիքներ