Միրզոյանը Կոսովոյի արտգործնախարարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր
![Միրզոյանը Կոսովոյի արտգործնախարարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր](https://freenews.am/uploads/images/image_750x_66804c353ddd3.jpg)
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Դուբրովիկի միջազգային համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Դոնիկա Գյորվալա Շվարցի հետ:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր և մտքեր փոխանակել Հարավային Կովկասում և Բալկաններում կայունության վրա ազդող գործոնների շուրջ։ Անդրադարձ է կատարվել ժողովրդավարական զարգացման ճանապարհին առկա մարտահրավերին։
Վկայակոչելով խաղաղության օրակարգին ՀՀ հանձնառությունը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող ջանքերը։ Մասնավորապես շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման և Հարավային Կովկասում ռազմական առճակատումների փոխարեն կայուն զարգացման համար ամուր հիմքեր ստեղծելու հարցում ՀՀ կողմից ցուցաբերված քաղաքական կամքը:
Կարծիքներ