Իշխան Սաղաթելյանն առաջարկեց դադարեցնել հանրահավաքը մինչև ԱԺ նիստը կայանա, սակայն ցուցարարները համաձայն չեն
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանրահավաքին հայտատարարեց, որ ժամը 8-ին հրավիրվել է ԱԺ նիստ, տարբեր տեղեկություններ են հասնում, որ «Իմ քայլի» մեջ կան արժանապատիվ պատգամավորներ, որ ցանկանում են գան նիստի, բայց վախենում են որ ժողովուրդն այլ կերպ կվերաբերվի:
Նա հայտարարեց, որ մեզ ընդհամենը անհրաժեշտ է 25 պատգամվոր «իմ քայլից»: «Արդեն 7 ժամ է մեր քաղաքացիները փողոցում են, եթե ժամը 8-ին ԱԺ նիստը չկայանա և մինչև 12-ը Փաշինյանը հրաժարական չտա, մամուլի ասուլիս կհրավիրենք ու կասենք մեր հետագա ծրագրերը: Առաջարկում եմ մենք այս պահից դադարեցնենք հավաքը ընդամենը մի քանի ժամով, եթե տեղի չունենա ԱԺ նիստը և մինչև 12:00-ն հրաժարական չտա, 12:03 մամուլի ասուլսիով հանդես կգանք»,- ասաց նա:
Սաղաթելյանն առաջարկեց քաղաքացիներին ուժերը հավաքել վաղը պատրաստվել ավելի վճռական պայքարի:
Նշենք, որ ժղովուրդը համաձայն չէր այս առաջարկին, նրանք ասացին, որ երաշխիք չէ, որ պատգամվորները կգան նիստի և որ պետք չէ նրանց վստահել:
Կարծիքներ