Ռեշֆորդը կարող է տեղափոխվել Լա լիգա
Հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է հեռանալ ՄՅՈՒ-ից։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Ֆուտբոլիստը մտածում է մանչեսթերյան ակումբից հեռանալու մասին, իսկ նրան ձեռք բերելով հետաքրքրված է «Բարսելոնան»։ Եթե Ռեշֆորդը որոշի այս ամառ փոխել ակումբային գրանցումը, կապտանռնագույնները նրան գնելու առաջարկ կանեն։ Այս մասին գրում է Goal-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Ռեշֆորդը 26 խաղ է անցկացրել ՄՅՈՒ-ի կազմում, խփել 5 գոլ ու դարձել 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Կարծիքներ