Պռոշյան-Աշտարակ ճանապարհի կամրջի մոտ 4 մեքենա է բախվել․ կան տուժածներ

Հունվարի 10-ին՝ ժամը 18։41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պռոշյան-Աշտարակ ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես բենց E320» (վարորդ՝ Ռ․ Ե․, ծնված 1979 թ․), «Օպել» (վարորդ՝ Ա․ Ն․, ծնված 1984 թ․), «Գազ-2410» (վարորդ՝ Ա․ Կ․, ծնված 1968 թ․) և «Վազ-2121» (վարորդ՝ Ռ․ Գ․, ծնված 1982 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
ԱԻՆ հաղորդագրության համաձայն, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։ «Մերսեդես բենց E320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Հ․ Ե․-ն (ծնված 1954 թ․) տեղափոխվել են, իսկ մյուս ուղևոր Ջ․ Ե․-ն (ծնված 1967 թ․) հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները։ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և տուժած Հ․ Ս․-ին (ծնված 1983 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Վերջիններս հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։
Կարծիքներ