Քուվեյթում 35 մարդ է զոհվել բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհից
Առնվազն 35 մարդ զոհվել է, 15 մարդ՝ վիրավորվել Քուվեյթի հարավում գտնվող Մանգաֆի շրջանի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է KUNA լրատվական գործակալությունը։
Ըստ երկրի Ներքին գործերի նախարարության՝ վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։
Ոստիկանության ներկայացուցիչը Քուվեյթի պետական հեռուստատեսության եթերում հայտնել է, որ շենքում հիմնականում ապրում էին ասիական երկրներից աշխատողներ։
Կարծիքներ