Թուրքիայի իր առանձնատանը հայտնաբերվել է Էքինեզյուի քաղաքապետի դին
Թուրքիայի իր առանձնատանը հայտնաբերվել է Քահրամանմարաշ նահանգի Էքինեզյուի քաղաքապետ Մեսութ Քոսքունի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով:
Քաղաքապետի վարորդը գնացել է նրան աշխատավայր տանելու, սակայն հեռախոսազանգերն անպատասխան են մնացել: Վարորդը ոստիկանություն է կանչել, որից հետո էլ տան հատակին հայտնաբերվել է պաշտոնյայի արնաշաղախ դին:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։
Կարծիքներ