Բելառուսում մտադիր են սահմանափակել նախագահի օրենսդրական գործառույթը
Բելառուսը մտադիր է սահմանափակել երկրի նախագահի օրենսդրական գործառույթը՝ բացառելով օրենքի ուժ ունեցող հրամանագրերի հրապարակման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է հանրապետության Սահմանադրական դատարանի ղեկավար Պյոտր Միկլաշևիչը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ պետության ղեկավարը կզրկվի այդ գործառույթից` խորհրդարանի կողմից օրենսդրական գործառույթն առավել լիարժեք իրականացնելու համար:
Բացի դրանից՝ նախագահն այլևս չի կարողանա իր սեփական նախաձեռնությամբ կամ կառավարության առաջարկով ընդունել միջանկյալ հրամանագրեր, որոնք օրենքի ուժ ունեն:
Կարծիքներ