Եգիպտոսի հիվանդանոցներից մեկում հրդեհ է բռնկվել. կան զոհեր և վիրավորներ

Եգիպտոսի հիվանդանոցներից մեկում հրդեհ է բռնկվել. կան զոհեր և վիրավորներ

Եգիպտոսի Կալյուբիա նահանգում կորոնավիրուսից բուժվող հիվանդների համար նախատեսված հիվանդանոցում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մահացել է առնվազն 7, վիրավորվել՝ 5 մարդ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:

Համաձայն աղբյուրի՝ հրդեհը բռնկվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Դեպքի վայր են մեկնել հրշեջ ծառայության մեքենաներ: Մի քանի հիվանդի հաջողվել է փրկվել: Տեղի ունեցածի կապակցությամբ կատարվում է քննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում