Գևորգ Պապոյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի պատգամավորների հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամների հետ միասին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը մարտի 4-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի պատգամավորներ Սեյեդ Ահմադ Ռասուլինեժադի, Մասումեհ Փաշաի եւ Ռոբերտ Բեգլարյանի հետ:
Այս մասին գրառում է կատարել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում:
Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել երկու պետությունների և ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունները, որոնք հազարավոր տարիների պատմություն ունեն:
Անդրադառնալով վերջերս տեղի ունեցած Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ հանդիպմանը` որպես բարեկամական խմբի ղեկավար նշվել է, որ քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային, ենթակառուցվածքային, բնապահպանական մի շարք հարցեր են քննարկվել, որոնք երկուստեք կարեւոր նշանակություն ունեն:
Սեյեդ Ահմադ Ռասուլինեժադին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Նա նշել է, որ Իրանի ժողովուրդը յուրահատուկ հարգանք է տածում հայ ժողովրդի նկատմամբ: Ըստ Սեյեդ Ահմադ Ռասուլինեժադի` նման հանդիպումները, փոխայցերը կնպաստեն տարբեր բնագավառներում հայ-իրանական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ճանապարհին, համագործակցության ընդլայնման հնարավորություններին, բնապահպանական խնդիրներին վերաբերող հարցերին: Կարեւորվել է երկու երկրների միջեւ հատկապես տնտեսական կապերի զարգացումը:
Կարծիքներ