Դեսպան Վիկտոր Բիյագովն իր հավատարմագրերն է հանձնել Նիդերլանդների թագավորին

Դեսպան Վիկտոր Բիյագովն իր հավատարմագրերն է հանձնել Նիդերլանդների թագավորին

Հոկտեմբերի 25-ին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Բիյագովն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Մեծություն Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ Ալեքսանդրին։

Ինչպես տեղեկանում ենք ԱԳ նախարարությունից, թագավորական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողության շրջանակներում Նիդերլանդների թագավորն ընդունել է ՀՀ դեսպանին: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-նիդերլանդական հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների շուրջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում