Մինսկում բողոքի ակցիայի մասնակիցները բարիկադներ են կառուցում․ հնչել են կրակոցներ
Մինսկի կենտրոնում չարտոնված բողոքի ակցիայի մասնակիցները սկսել են բարիկադներ կառուցել, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Բարիկադների կառուցումը սկսել է այն բանից հետո, երբ Բելառուսի իրավապահները օդ են կրակել՝ փորձելով կանխել ընդդիմադիր ցուցարարների կուտակումները երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կեցավայր «Դռոզդի» պետական ամառանոցի հարևանությամբ։
Աղբյուրի հաղորդմամբ, Մինսկում ընթացող բողոքի ակցիաների մասնակիցների թիվը երեկոյան կողմ հասել է շուրջ 150 հազարի։
Նշվում է, որ բերման է ենթարկվել բողոքի ակցիաների առնվազն 250 մասնակից։
Կարծիքներ