Ադրբեջանը պատրաստել և Հայաստանին է ներկայացրել խաղաղ կարգավորման համաձայնագրի նախագիծ. Բայրամով

Ադրբեջանը պատրաստել և Հայաստանին է ներկայացրել խաղաղ կարգավորման համաձայնագրի նախագիծ. Բայրամով

Ադրբեջանը պատրաստել և Հայաստանին է ներկայացրել խաղաղ կարգավորման համաձայնագրի նախագիծ։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։

«Ադրբեջանը հինգ հիմնարար սկզբունքների հիման վրա պայմանագրի նախագիծ է պատրաստել և ներկայացրել հայկական կողմին, որից հետո կայացել է բանակցությունների երկու փուլ: Տեղեկացնեմ նաև, որ ադրբեջանական կողմից մեկնաբանությունների երրորդ փաթեթն արդեն կա. ներկայացվել է հայկական կողմին»,- ասաց նա։

Ինչպես նշել է Ադրբեջանի արտգործնախարարը, հանրապետությունների միջև բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչև 2022 թվականի ավարտը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Չնայած բանակցային գործընթացի դրական դինամիկային, ուզում եմ նաև նշել, որ առաջընթացը բավականին սահմանափակ է բոլոր ուղղություններով: Երբ ասում եմ բոլոր ուղիները, նկատի ունեմ խաղաղության պայմանագրի քննարկման և հաղորդակցությունների բացման հարցը, ինչպես նաև հարցը պետական սահմանի ապառազմականացման մասին»,- հավելել է Բայրամովը։

Բայրամովի խոսքով, Ադրբեջանը նպատակ ունի լուծել Հայաստանի հետ հակամարտությունը որքան հնարավոր է շուտ։

«Ադրբեջանական կողմը մաքսիմալ լարված է և միտված է այս հարցի շուտափույթ լուծմանը, երբ մենք խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին»,- ասել է նա։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն արդեն բանակցությունների երկու փուլ են անցկացրել, հանդիպումները կայացել են հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին՝ Սոչիում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում