Շոմբի Շարփն ստացել է պատվաստանյութի երկրորդ դեղաչափը
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն ստացել է պատվաստանյութի երկրորդ դեղաչափը։
«Ինձ շատ թեթևացած եմ զգում: Այժմ լիովին պատվաստված եմ և որքան հնարավոր է պաշտպանված, հատկապես երբ աճում է COVID19-ի նոր տարբերակների թիվը, որոնց հանդեպ ևս պատվաստանյութերն արդյունավետ են։
Բոլորին խրախուսում եմ օր առաջ պատվաստվել՝ հանուն բոլորիս համար ավելի անվտանգ և առողջ ապագայի։ Միայն միասին կարող ենք հաղթահարել COVID-19-ի համավարակը», – ասել է Շոմբի Շարփը:
Կարծիքներ