Բացահայտվել է եգիպտական բուրգերի հանելուկը

Բացահայտվել է եգիպտական բուրգերի հանելուկը

Եգիպտաբան Զահի Հավասը հերքել է այն առասպելը, թե եգիպտական բուրգերը կառուցվել են այլմոլորակայինների կողմից: Բանն այն է, որ տևական ժամանակ այդ վարկածը շրջանառվում էր, քանի որ գիտնականները համոզված էին, թե բուրգեր կառուցելը մարդկանց ուժեից վեր էր:

Եգիպտաբանը հայտարարել է, որ կան անհերքելի ապացույցներ այն մասին, որ դրանք մարդիկ են կառուցել: Այժմ գիտնականները հաշվել են, որ անգամ հիմա՝ 21 -րդ դարում, մարդիկ չեն կարող դրանք կառուցել, քանի որ 10 000 մարդ 32 տարի ամեն օր պետք է աշխատի, որպեսզի այդպիսի կառույց ստեղծի:

Դա անհնար է , կարծում են շատ գիտնականներ: Մինչդեռ Զահի Հավասսի համոզմամբ՝ եգիպտացիների համար բուրգեր կառուցելը եղել է ազգային նախագիծ: Նրանք համոզված էին, որ թագավորը մահից հետո անդրշիրիմյան աշխարհում դառնում է Աստված: Հանդերձյալ աշխարհի նկատմամբ հավատը եգիպտացիներին մղում էր այդպիսի հերոսությունների: Բուրգերի մոտակայքի դամբարաններում գտնված շինարարների օրագրերն ապացուցում են, որ մարդիկ են կառուցել դրանք:

Ավելի վաղ հնագետները գտել էին Եգիպտոսում դամբարան, որը մոտ 2500 տարեկան է: Ներսում գիտնականները գտել էին անվնաս սարկոֆագներ: Դրանց մեջ, գիտնականների համոզմամբ, հարուստ և բարձր պաշտոններ զբաղեցնող մարդկանց աճյուններ են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում