Բայդենը Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպն անվանել է միջազգային նորմերի անմիջական խախտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպն անվանել է միջազգային նորմերի անմիջական խախտում և հանձնարարել մշակել միջոցառումներ՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
«Ես միանում եմ բազմաթիվ կոչերին՝ անցկացնելու միջազգային հետաքննություն՝ պարզելու այդ գործի բոլոր հանգամանքները»,-ասված է հայտարարության մեջ։
Բայդենն ընդգծել է, որ ողջունում է նպատակաուղղված տնտեսական պատժամիջոցներ և այլ միջոցառումներ կիրառելու Եվրոպական խորհրդի կոչը։ Նա հավելել է, որ տեղի ունեցածը գնահատում է որպես ամոթալի հարձակում քաղաքական այլակարծության և մամուլի ազատության նկատմամբ։
Կարծիքներ