Պերուում տուրիստական ինքնաթիռ է կործանվել
Փետրվարի 4-ին Պերուի Նասկա սարահարթում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 7 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Cessna թեթևշարժիչային ինքնաթիռը թռել է հնագույն գեոգլիֆներով սարահարթի վրայով, որոնք, տարածության ընդարձակության պատճառով, տեսանելի են միայն վերևից։ Աղետի պահին ինքնաթիռը շարժվելիս է եղել դեպի օդանավակայան։
Վթարի պատճառներն անհայտ են։
Զոհվածներից 5-ը զբոսաշրջիկներ են Չիլիից, ԱՄՆ-ից և Նիդերլանդներից:
Կարծիքներ