ԵՀ-ն ՌԴ-ից անմշակ նավթի արտահանման արգելքը կես տարով կհետաձգվի

ԵՀ-ն  ՌԴ-ից անմշակ նավթի արտահանման արգելքը կես տարով կհետաձգվի

Ռուսաստանից անմշակ նավթի գնումների՝ Եվրամիության արգելքը կսկսի գործել կես տարի անց պատժամիջոցներն ուժի մեջ մտնելուց հետո, նավթամթերքների արգելքն՝ ութ ամիս անց:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 31-ին դա հավաստել Է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:

Ծառայությունը նաեւ նշել Է, որ արգելքները կվերաբերեն սոսկ լցանավային մատակարարումներին:

«Անմշակ նավթի սահմանափակումները կմտցվեն վեց ամիս, նավթամթերքների վերաբեյալ՝ ութ ամիս հետաձգմամբ,- ճշտել են ԵՀ-ում:- Այդ սահմանափակումները չեն վերաբերում «Դրուժբա» նավթամուղով մատակարարումներին:

Պատժամիջոցների վեցերորդ փաթեթի ուժի մեջ մտնելու եւ հետաձգելու հետհաշվարկն սկսվելու ժամկետն առայժմ հայտնի չԷ. պատժամիջոցների վերաբերյալ փաստաթուղթը դեռ պետք Է հաստատի ԵՄ-ի նախարարների մակարդակով խորհուրդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում