Մինչև ատամները զինված Երևանի 26-ամյա բնակչի մոտ Արցախի ոստիկանության հատուկ կտրոն է հայտնաբերվել

Մինչև ատամները զինված Երևանի 26-ամյա բնակչի մոտ Արցախի ոստիկանության հատուկ կտրոն է հայտնաբերվել

Երևանի Մյասնիկյան պողոտայում ժամը 23։20-ի սահմաններում պարեկները «Սուվենիր» ռեստորանային համալիրի մոտ կանգնեցրել են Mazda մակնիշի ավտոմեքենա։

Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նշված ավտոմեքենայի վարորդը ապօրինի զենք զինամթերք է կրում: Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Երևանի բնակիչ 26-ամյա Գոռ Հակոբյանը չի կարողացել խույս տալ իրավապահներից։ Նրան պարեկները տեղափոխել են ոստիկանության Մարաշի բաժանմունք, որտեղ էլ անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ եղած պայուսակից հայտնաբերվել է 1 հատ «Բրաունինգ ԳՊԴԱ» տիպի գազային ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, 1 հատ «Բոկեռ» գրառմամբ ծալովի դանակ՝ ընդհանուր 13 սմ երկարությամբ, հագին եղած կոշիկի միջից հայտնաբերվել է «Նորթ Ամերիկա 22 Շորտ» գրառմամբ թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով և Արցախի Հանրապետության ոստիկանության հատուկ կտրոն:

Mazda մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում