Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը:

Նիստերի օրակարգում ընդգրկված են մի շարք օրենքների նախագծեր: Նախատեսված է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրություն: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը, Արտոնագրի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը և այլ օրենսդրական նախաձեռնություններ:

Օրակարգում է նաև Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը,ինչպե նաև Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձումը խոչընդոտելու եւ անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ հայտարարության նախագիծը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում