Հռիփսիմե Առաքելյանը Երևանի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել

Հռիփսիմե Առաքելյանը Երևանի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը դիմում է ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու մասին:

Այս մասին Երևանի ավագանու նիստին ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Հռիփսիմե Առաքելյանի մանդատը տրվել է ԲՀԿ ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Քրիստինա Վարդանյանին:

«Կարծում եմ, բոլորդ լավ ճանաչում եք տիկին Վարդանյանին, նա մեզ հետ բավական երկար ժամանակ է, ինչ համագործակցում է: Փորձում ենք ավելի կանաչ դարձնել մեր Երևանը»,- նշեց Մարությանը:

Նա շեշտեց, քանի որ Առաքելյանը խմբակցության քարտուղարն է եղել, որոշում է կայացվել, որ այդ պաշտոնը կզբաղեցնի Մարկոս Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում