Անգլիայում հայտարարվել է երրորդ համազգային լոքդաունը

Անգլիայում հայտարարվել է երրորդ համազգային լոքդաունը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է Անգլայում կորոնավիրուսի համաճարակի պատճառով երրորդ համազգային լոքդաունի մասին։ «Վիրուսի նոր շտամը տարածվում է տագնապալի տեմպերով», - ասել է նա ազգին ուղղված հեռուստատեսային ուղերձի ժամանակ: Երեքշաբթի օրվանից Անգլիայի բոլոր դպրոցները անցել են հեռավար աշխատանքի։ Միայն «առանցքային» մասնագիտությունների ներկայացուցիչների երեխաները՝ բժիշկներ, սոցիալական աշխատողներ, հրշեջներ, ոստիկաններ, առաքիչներ, վաճառականներ և այլն, կկարողանան հաճախել ուսումնական հաստատություններ: Խիստ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում ընդհանրապես դուրս չգալ տնից: Ներկայիս արգելափակումը նման է գարնանայինին և շատ ավելի խիստ է, քան նոյեմբերինը: Ինչպես բացատրել է վարչապետը, արգելափակման ավարտի ժամկետը կախված է վարակների դինամիկայից: Նա խոստացել է, որ մինչ փետրվարի կեսերը բնակչության առաջին չորս գերակա խմբերը՝ ծերանոցի բնակիչները, բժիշկները, տարեցները և ծանր խրոնիկ հիվանդություններ ունեցողները, կստանան COVID-19 պատվաստանյութ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում