Պղնձի գինն աճել է, կապարինը՝ նվազել. գունավոր մետաղների գները՝ ըստ LME-ի
Լոնդոնի մետաղների բորսայի հուլիսի 2-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինը չի փոխվել և կրկին կազմել է 1621.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.65%-ով և կազմել 6083.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.19%-ով և կազմել 1780.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.28%-ով և կազմել 12873.00 դոլար, անագի գինն աճել է 0.44%-ով և կազմել 16850.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.87%-ով և կազմել 2049.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.27%-ով և կազմել 16424.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 28500.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է:
Կարծիքներ