Միջերկրական ծովում նավի շարժիչը խափանվել է. 60 միգրանտ է զոհվել

Միջերկրական ծովում նավի շարժիչը խափանվել է. 60 միգրանտ է զոհվել

Առնվազն 60 միգրանտ է մահացել Միջերկրական ծովում ռետինե նավի շարժիչի խափանվելու հետևանքով:25 հոգու փրկել է SOS Méditerranée մարդասիրական խմբի կողմից շահագործվող Ocean Viking նավը:

Փրկվածները պատմել են, որ 7 օր առաջ են ճանապարհ ընկել Լիբիայի ափին գտնվող Զավիա քաղաքից:Երեք օր անց նավի շարժիչը խափանվել է, ինչի հետևանքով մարդիկ մնացել են առանց սննդի ու ջրի:

Զոհերի թվում 1 երեխա կա: Փրկվածները բոլորը բժշկական օգնություն են ստանում: Նրանցից երկուսը, ովքեր եղել են ծայրահեղ ծանր վիճակում, ուղղաթիռով տեղափոխվել են Սիցիլիա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում