Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը՝ ոսկե, Հարություն Մերդինյանը՝ արծաթե մեդալակիրներ․ Կահիրեի աշխարհի գավաթ

Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը՝ ոսկե, Հարություն Մերդինյանը՝ արծաթե մեդալակիրներ․ Կահիրեի աշխարհի գավաթ

Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը ոսկե մեդալներ են նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում:

Արթուրը հավասարը չի ունեցել հենացատկի վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14.983 միավոր, իսկ Վահագնը՝ օղակներ վարժությունում:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի կազմում ևս մեկ մեդալ նվաճել է Հարություն Մերդինյանը: Նժույգթափեր վարժության եզրափակչում նա դարձել է արծաթե մեդալակիր:

Արթուր Դավթյանը կմասնակցի նաև ազատ վարժության և պտտաձողի վարժությունների եզրափակիչներին։

Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմի կազմում Եգիպտոսի մայրաքաղաք է մեկնել նաև Արթուր Ավետիսյանը։

Մինչ այս Գերմանիայի Կոտբուս և Կատարի Դոհա քաղաքներում անցկացված աշխարհի գավաթի խաղարկություններում Արթուր Դավթյանը նվաճել է երկուական ոսկե, մեկ արծաթե, Արթուր Ավետիսյանը՝ մեկ արծաթե, Վահագն Դավթյանը՝ մեկ ոսկե, մեկ արծաթե, Հարություն Մերդինյանը՝ մեկ բրոնզե մեդալ:

Աշխարհի գավաթի խաղարկության վերջին` 4-րդ փուլը կանցկացվի Բաքվում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում