Վրաստանում մեկ օրում գրանցվել է Covid-19-ով վարակման ավելի քան 6 հազար դեպք
Վրաստանում մարտի 1-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 6 847 նոր դեպք: Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ից տեղեկանում ենք, որ ընդհանուր դեպքերի թիվը երկրում 1 մլն 612 հազար 319 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 9003 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 36 մարդ, ընդհանուր մահերի թիվը 16 199 է:
Կարծիքներ