Ինչի՞ մասին է խոսում Գարեգին Բ-ի լռությունը. վարչապետի գրառումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով Գարեգին Բ-ի լռությունը։
«Ինչի՞ մասին է խոսում Գարեգին Բ-ի լռությունը:
Մենք՝ իր հոտը, սպասում ենք նրա հրապարակային պարզաբանմանը իր կողմից կուսակրոնության ուխտի խախտման և զավակ ունենալու վերաբերյալ։
Լռել, նշանակում է համաձայնվել և յուր անձը դուրս դնել Վեհարանից։ Ասել ճշմարտությունը, նույնպես նշանակում է յուր անձը դուրս դնել Վեհարանից։ Ստել, նույնպես նշանակում է յուր անձը դուրս դնել Վեհարանից»,- գրել է վարչապետը։
Կարծիքներ