Փաստաբանը խոսել է Սաակաշվիլիի վիճակի մասին
![Փաստաբանը խոսել է Սաակաշվիլիի վիճակի մասին](https://freenews.am/uploads/images/image_750x_61d03e8ad7406.jpg)
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով երկու օր առաջ հիվանդանոցից բանտ է տարվել, ծանր վիճակում է, նա չի կարողանում ինքնուրույն սնվել: Այս մասին հայտարարել է քաղաքական գործչի փաստաբան Շոթա Թութբերիձեն:
«Առողջական վիճակը, իհարկե, այս պայմաններում չի լավանա և շարունակում է մնալ ծանր։ Նա գործնականում չի կարողանում սնունդ ընդունել, բուժման կուրսն ավարտված չէ։ Նրա բժշկական ցուցանիշները նույնպես բարդ են բոլոր առումներով»,- ասել է պաշտպանը։
Ըստ Թութբերիձեի՝ այժմ Սաակաշվիլիի քաշն ավելի պակաս է, քան այն ժամանակ, երբ նա դադարեցրեց հացադուլը, քանի որ նրա վերականգնողական կուրսը չի ավարտվել։
Բացի այդ, փաստաբանը հայտնել է, որ թույլ չեն տալիս անձնական բժշկին այցելել Սաակաշվիլիին, նրան նաև արգելել են նամակներ փոխանակել փաստաբաններին։
Չնայած դժվարություններին, հավելել է Թութբերիձեն, նախկին նախագահը «մնում է մարտունակ և մտադիր է պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ վրաց ժողովուրդը չի հաղթել այս պայքարում»։
Կարծիքներ