ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ փետրվարի 21-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.67 դրամով և կազմել 391.68 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.24 դրամով և կազմել 417.06 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 5.25 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.51 դրամով և կազմել 473.35 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 109.72 դրամով և կազմել 23243.80 դրամ: Արծաթի գինն աճել է 5.78 դրամով և կազմել 273.39 դրամ: Պլատինի գինը չի փոխվել և կրկին կազմել է 16414.1 դրամ:
Կարծիքներ