Սենց էժանագույն փիառը ընտրատեղամասերում խոսում է ձեր ֆեյք լինելու մասին. Արայիկ Հարությունյան
Վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկարներ, որտեղ երեւում է ակնհայտ քարոզչություն «Հայաստան» դաշինքի օգտին: «Հայաստան» դաշինքի վստահված անձինք եղել են սպիտակ վերնաշապիկով, որտեղ գրված է դաշինքի համարը:
«Երբ ընտրախախտումներից խոսում ես, առնվազն պետք է այնպես անես, որ քո ընտրախախտումները նվազագույնի չափ լինեն։ Մինչդեռ ընտրակաշառքի տասնյակ բացահայտումները, սենց էժանագույն փիառը ընտրատեղամասերում խոսում է ձեր ֆեյք լինելու մասին։ Ձեր հարցումների ու առաջիկա էքզիթփոլն էլ նույն ֆեյք վիճակն է։ Առողջ եղե՛ք։
Ներքոնշված անձերը ժամանակին հայտնաբերվել են և դուրս են հրավիրվել տեղամասերից»,- նկարներին կից գրել է Արայիկ Հարությունյանը։
Կարծիքներ