Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըքորնյուն ավելի վաղ հայտարարել էր, որ Ֆրանսիան ու Հայաստանը մտադիր են ձևակերպել և փատաթղթով արձանագրել Երևանի կողմից ֆրանսիական սպառազինության գնման մասին պայմանավորվածությունները, որոնց մասին հայտարարվել է ավելի վաղ:

Ըստ նախարարի՝ խոսքը, մասնավորապես, պայմանագրի ստորագրման մասին է, որը թույլ կտա պաշտպանել ՀՀ օդային տարածքը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում