Ադրբեջանը Վրաստանին է վերադարձրել մինչև 90 տոննա վարակված կարտոֆիլ
Ադրբեջանը Վրաստանին վերադարձրել է 89,6 տոննա վարակված կարտոֆիլ, որը ներկրվել էր տվյալ երկրից։
Երեքշաբթի օրը այս մասին հայտնել է Trend գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի սննդամթերքի անվտանգության գործակալությանը։
Ինչպես նշվում է, գործակալության աշխատակիցները ZE-DENT ՍՊԸ-ի կողմից ներմուծված կարտոֆիլի խմբաքանակից վերցրել են նմուշներ , որոնք ստուգման են ենթարկվել։
Սննդամթերքի անվտանգության ինստիտուտի լաբորատորիայում անցկացված հետազոտությունների արդյունքում հայտաբերվել է կարտոֆիլի նեմատոդ վնասատուն։
Կարծիքներ