Չադի իշխանությունները վերաբացել են երկրի սահմանները

Չադի իշխանությունները վերաբացել են երկրի սահմանները

Չադի իշխանություններն այսօր բացել են երկրի արտաքին սահմանները, որոնք փակվել էին ապրիլի 20-ի առավոտյան՝ ազգային հեռուստատեսությամբ նախագահ Իդրիս Դեբի Իտնոյի մահվան մասին հայտարարությունից հետո: Այս մասին հայտնում է Agence France-Presse գործակալությունը՝ հղում կատարելով անցումային ռազմական խորհրդի հրամանագրին:

«Չադի օդային և ցամաքային սահմանները վերաբացվել են»,- ասել է բանակի խոսնակ, գնդապետ Ազեմա Բերմանդոան:

Նա նաև նշել է, որ նախօրեին երկրում հաստատված պարետային ժամի տևողությունը կրճատվում է երկու ժամով. այժմ սահմանափակումներն ուժի մեջ են 20:00-ից 05:00-ն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում