Չինական նավերը մտել են Ճապոնիայի ջրային տարածքներ
Չինական չորս նավեր մտել են Ճապոնիայի ջրային տարածքներ Սենկակու կղզիների մոտակայքում և մի քանի ժամ մնացել այնտեղ, հայտնում է ճապոնական Kyodonews-ը:
Նրանք փորձել են մոտենալ ճապոնական ձկնորսական նավերին: Ճապոնիայի ծովային անվտանգության ծառայությունը նշում է, որ չինական նավերը տարեսկզբից 26 անգամ այդ տարածք են մուտք գործել: Չինական նավերից մեկում անգամ զինատեսակ է նկատվել:
Սենկակու կղզիները (Դյաոուի կղզիներ) տարածքային վեճի առարկա են Չինաստանի և Ճապոնիայի միջև: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կղզիները գտնվում էին ԱՄՆ վերահսկողության տակ և 1972 թվականին զիջվեցին Ճապոնիային:
Տարածքային վեճն էլ ավելի սրվեց այն բանից հետո, երբ Ճապոնիայի կառավարությունը 2012 թվականին մասնավոր սեփականատիրոջից գնեց նշված արշիպելագի հինգ կղզիներից երեքը՝ այդպիսով ընդգծելով նրանց պետական կարգավիճակը:
Կարծիքներ