Պետական աջակցության ծրագրերով հիփոթեքային վարկերի ծավալը գերազանցում է 90 մլրդ դրամը
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը.
«Պետական աջակցության ծրագրերով հիփոթեքային վարկերի ծավալը գերազանցում է 90 մլրդ դրամը։
Առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու դեպքում կառավարությունը եկամտահարկը վերադարձնում է քաղաքացիներին վճարած տոկոսադրույքների դիմաց։
Անցած տարի, օրինակ, պետբյուջեից վերադարձվել է ավելի քան 14 մլրդ դրամ»:
Կարծիքներ