Ժողինստիտուտի մասնաշենքերից մեկում հայտնաբերվել է դի․ սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարութ

Ժողինստիտուտի մասնաշենքերից մեկում հայտնաբերվել է դի․ սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարութ

Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը երեկ՝ ժամը 08:10-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակի փողոց 7 հասցեում գործող Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 6-րդ մասնաշենքում դի կա։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ Ռուբեն Հ․-ն է, ում տարիքը ճշտվում է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Կայքի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Սուր և Նիզակ» ընկերության պահնորդ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում