Այս պահին,մեր գյուղում՝ Դովեղում,որ Ադրբեջանի սահմանից մի քանի հարյուր մետր է հեռու,փողոցներից մեկն են տուֆով կարգի բերում,իսկ գյուղացիները պատրաստվում են խաղողը հավաքելուն.Թաթուլ Հակոբյան
Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ուրեմն, իմ բազմաթիվ ընկերներ զանգում և ասում եմ՝ ճիշտ է՞, որ Նոյեմբերյանը տարհանում են… Ես չգիտեմ, թե ովքեր են էս խուճապը տարածողները՝ ադրբեջանցիներ և թուրքեր կեղծ հայ անուներով, գուցե հայեր են, որ վախում են թուրքից:
Այս պահին, այսօր, օրինակ, մեր գյուղում՝ Դովեղում, որ Ադրբեջանի սահմանից մի քանի հարյուր մետր է հեռու, փողոցներից մեկն են տուֆով կարգի բերում, իսկ գյուղացիները պատրաստվում են խաղողը հավաքելուն: Մեր այգիները ադրբեջանցիների պոստերի հենց դիմացն են, անզեն աչքով տեսնում ես նրանց:
Կարծիքներ