Երևանյան լճից դուրս է բերվել որպես անհետ կորած որոնվող 29–ամյա երիտասարդի դին
Այսօր՝ հունվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 00։40-ի սահմաններում ՀՀ Ներքին Գործերի Նախարարության փրկարար ծառայության 911 ճգմաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 1/10 հասցեի հարևանությամբ գտնվող Երևանյան լճում դի է նկատվում և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Փրկարարները հատուկ ճոպանի միջոցով իջել են ներքև և այնտեղից դուրս բերել դին։ Տեղում աշխատել են իրավապահները։
Դեպքի փաստով Շենգավթի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ փրկարարների կողմից Երևանյան լճից դուրս բերված մահացած տղամարդը 29-ամյա Գոռ Պ-ն էր, ով ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր։
Կարծիքներ