Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտեսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

 

Հանրապետության տարածքում՝

Հուլիսի 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 8-9-ը, 12-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 10-11-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը  հուլիսի 7-8-ը  կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հուլիսի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 9-12-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ:

Երևան քաղաքի հուլիսի  8-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                    39.90C (1986 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                       10.50C (1974 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                   25.30C

Հետևեք մեզ նաև Տելեգրամում