Զորքերի հայելային հետքաշման հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է. ԱԳ նախարարի տեղակալ

Զորքերի հայելային հետքաշման հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է. ԱԳ նախարարի տեղակալ

Ադրբեջանի հետ բանակցություններ կոնկրետ օր դեռ որոշված չէ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

«Կա կողմերի նախնական պայմանավորվածությունը, սակայն դեռևս ամեն ինչ բանակցային փուլում է. նաև բանակցությունների սկիզբը, օրը և բոլոր այլ էլեմենտները»,- նշել է ԱԳ Հովհաննիսյանը:

ԱԳ նախարարի տեղակալի խոսքով՝ զորքերի հայելային հետքաշման դեպքում սահմանազատում իրականացնելու հնարավորության հարցը քննարկման փուլում է:

«Քննարկումներն սկսվել են. այդ առաջարկը սեղանին է, այդ առաջարկի վերաբերյալ մեր միջազգային մի շարք գործընկերներ հայտնել են իրենց դրական դիրքորոշումը: Բանակցությունների ընթացքում կտեսնենք՝ ինչպես կլինի»,- ասել է նա:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե հայկական կողմն այլևս չի պնդում զորքերի հայելային հետքաշման հարցը՝ փոխնախարարն ընդգծել, որ այդ հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է:

«Չի կարելի պնդել, որ հայկական կողմը չի պնդում. բանակցային գործընթացը գաղտնի է, և մենք ներկա չենք բանակցային սեղանի շուրջ, ինքս էլ բանակցային թիմի մարդ չեմ, բայց մի բան կարող եմ ասել, որ, ինչպես վարչապետն էլ մի շարք առիթներով նշել է, մեր դիրքորոշումն անփոփոխ է այդ հարցում»,- ասել է Պարույր Հովհաննիսյանը:   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում